Լրահոս
Հասարակական
18:20
22.06.22
145

Լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել. Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին

Img default alt hy

«Հայաստանի փոքրի երգիչներ»  երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին:

«Երջանիկ եմ, որ ունեմ այսչափ սիրող ընկերներ, բարեկամներ և երկրպագուներ: Հայտնում եմ, որ լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել:

Իմ մասին ցանկացած հավաստի տեղեկություն կարող եք ստանալ ինձ համար շատ սիրելի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ֆեյսբուքյան էջից: Ջերմ ողջույներով և սիրով՝ Տիգրան Հեքեքյան»,- գրել է նա։