Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:27
17.02.20
170

ԼՂ հիմնահարց. «Մյունխենյան սկզբունքնե՞ր»

Չեն դադարում քննարկումները Փաշինյան-Ալիև Մյունխենյան հանդիպման մասին: Բազմաթիվ փորձագետների կարծիքով վարչապետի հակափաստարկները Ալիևի խոսքերին շատ ավելի հիմնավոր պետք է լինեին: Միևնույն ժամանակ վարչապետը չպետք է թույլ տար, որ Ալիևը Հայաստանի ղեկավարի ներկայությամբ իրեն այդքան ցինիկ ձևով պահեր: Բայց չէ որ հենց Փաշինյանն էր ասում, որ Ադրբեջանի ղեկավարը կիրթ մարդու տպավորություն է թողնում: Հանդիպումից հետո, վարչապետը իր ֆեյսբուքյան էջում առանձնացրել է Մյունխենյան 6 սկզբունք: Նշելով, որ «Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: Ինչ տպավորություն են ստացել Փաշինյան-Ալիև հանդիպումից Արցախում: