Լրահոս
Առողջապահական
09:39
15.03.20
91

Կորոնավիրուսի 18 դեպք՝ Հայաստանում. Վարչապետի ընտանիքն առողջ է

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում 5-ով ավելացել է: Այս պահին 18 մարդ է վարակված: Նրանք ավելի քան 200 մեկուսացվածներից են, որոնց մեծամասնությունը կամ մասնակցել է Էջմիածնի հայտնի նշանադրության արարողությանը, կամ շփվել այդ միջոցառման մասնակիցների հետ: Վերջին երեք դեպքի մասին վարչապետն այսօրվա ուղիղ եթերում ասաց: Նրա ընտանիքը Սեւանի առանձնատանը մեկուսացված է եւ այսօր Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը թեստ են հանձնել: Պատասխանները բացասական են: Բացասական է եղել նաեւ մարտի 1-ին ախտորոշված քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքները: Վաղը մի թեստ էլ կանեն, եթե նորրից բացասական լինի նա էլ մյուս 28 քաղաքացու հետ տուն կգնա: Բայց Ծաղկաձորում մեկուսացված 31 քաղաքացուց 2-ի մոտ կրկնակի թեստը դրական է եղել: Նրանց ընտանիքի անդամները նույնպես մեկուսացված են: Երկրում փոքր-ինչ արտակարգ իրավիճակ է: Նոր կորոնավիրուսի Հայաստանյան պատկերը վերլուծելով առողջապահության նախարարն է նման եզրակացության եկել: