Լրահոս
Առողջապահական
22:42
15.03.20
103

Կորոնավիրուս՝ «մետաքսի ճանապարհին»

Կորոնավիրուսը մարդկությանը հայտնի 10-րդ պանդեմիան է: Սև ծաղիկը տարբեր հաշվարկներով խլել է մինչև 500 միլիոն մարդու կյանք միայն 20-րդ դարում: Ժանտախտի՝ սև մահվան երեք պանդեմիա է տեսել մոլորակը: 7 պանդեմիա է ունեցել Խոլերան, 2-ը՝ տիֆը: Տուբերկուլոզով ամեն տարի ամբողջ աշխարհում վարակվում է 8 միլիոն մարդ, մահանում մոտ երկու միլիոնը: Մինչև այսօր սարսափ տարածող հիվանդույթունը 19-րդ դարում սպանել է Եվրոպայի տարեց բնակչության քառորդին: 20-րդ դարում պանդեմիայի փուլ մտավ ՄԻԱՎ-ը, հաստատ լսել եք նաև Մալարիայի ու բորոտության պանդեմիաների մասին, բայց տեսել եք, երևի, միայն գրիպի մեծ համաճարակները: 1980-ականներից հետո ծնվածներս պետք է հիշենք առնվազն երկուսը թռչնի ու խոզի գրիպները: Հայաստանում դրանցից մահեր եղել են, թե քանիսը՝ որևէ հստակ վիճակագրություն չկա:

Եվ ահա, նոր պանդեմիա: Պատրաստված է Չինաստանում, բայց շատ որակյալ է: Ու, ինչպես Ֆրանսիայի նախագահն է ասում, անձնագիր չունի: Աշխարհի մոտ 100 երկրի բնակիչների, այդ թվում՝ հայերիս, ոչ մի մատերիա էլ վստահություն չի ներշնչում: Թագաձև վիրուսը մնում է ապակու, գործվածքի, մետաղի, պլաստմասայի, թղթի մակերեւույթին, անգամ օդում: Եվ ո՞վ պետք է վերջապես փակի նորագույն պատմության ամենասև էջը, եթե կորոնավիրուսը քննարկելու համար հրավիրված գիտաժողվն է անգամ հետաձգվում կորոնավիրուսի պատճառով:

Էջմիածնի Փարադիս ռեստորանն է: Հենց այնտեղ է տեղի ունեցել խնջույքը, որի ընթացքում Իտալիայից կորոնավիրուս բերած մեր հայրենակցուհին ջերմ գրկախառնությունների ու համբույրների հետ որդու նշանդրեքը շնորհավորողներից մի քանիսին է տվել նաև թագաձև վիրուսը: Կորոնավիրուսը մարդկությանը հայտնի 10-րդ պանդեմիան է: Սև ծաղիկը տարբեր հաշվարկներով խլել է մինչև 500 միլիոն մարդու կյանք միայն 20-րդ դարում: Ժանտախտի՝ սև մահվան երեք պանդեմիա է տեսել մոլորակը: 7 պանդեմիա է ունեցել Խոլերան, 2-ը՝ տիֆը: Տուբերկուլոզով ամեն տարի ամբողջ աշխարհում վարակվում է 8 միլիոն մարդ, մահանում մոտ երկու միլիոնը: Մինչև այսօր սարսափ տարածող հիվանդույթունը 19-րդ դարում սպանել է Եվրոպայի տարեց բնակչության քառորդին: 20-րդ դարում պանդեմիայի փուլ մտավ ՄԻԱՎ-ը, հաստատ լսել եք նաև Մալարիայի ու բորոտության պանդեմիաների մասին, բայց տեսել եք, երևի, միայն գրիպի մեծ համաճարակները: 1980-ականներից հետո ծնվածներս պետք է հիշենք առնվազն երկուսը թռչնի ու խոզի գրիպները: Հայաստանում դրանցից մահեր եղել են, թե քանիսը՝ որևէ հստակ վիճակագրություն չկա: Եվ ահա, նոր պանդեմիա: Պատրաստված է Չինաստանում, բայց շատ որակյալ է: Ու, ինչպես Ֆրանսիայի նախագահն է ասում, անձնագիր չունի: Աշխարհի մոտ 100 երկրի բնակիչների, այդ թվում՝ հայերիս, ոչ մի մատերիա էլ վստահություն չի ներշնչում: Թագաձև վիրուսը մնում է ապակու, գործվածքի, մետաղի, պլաստմասայի, թղթի մակերեւույթին, անգամ օդում: Եվ ո՞վ պետք է վերջապես փակի նորագույն պատմության ամենասև էջը, եթե կորոնավիրուսը քննարկելու համար հրավիրված գիտաժողվն է անգամ հետաձգվում կորոնավիրուսի պատճառով: Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում հիմա քեզանից անկախ ես աղոթում: Դա այն ամենն է, ինչ կարող ես անել, եթե կորոնավիրուսի օրերին վարակի եվրոպական կենտրոնից Հայաստան ժամանած քաղաքացին օդանավակայանից չի մեկուսացվել, հետո էլ խիստ հայկական ձևով չի հետևել ինքնամեկուսացման հորդորներին ու բազմամարդ խնջույք է հավաքել գլխին՝ նշելու որդու սիրո տոնը: Սերը ժանտախտի օրերին գրքում Մարկեսն ասում է՝ նույն ախտանշաններն ունեն սերն ու վարակը:

Կա՞ աշխարհում մի բան, որի համար կհրաժարվեք նրանցից ում սիրում եք: Հարցնում է Քամյուն իր ժանտախտում: Հռոմի պապը այս օրերին կուզեր, որ բոլորս ամեն գիշեր գլուխը բարձին դնելուց առաջ մտածեինք այն օրվա մասին, թե երբ կրկին կգրկախառնվենք ու մեր բնականոն կյանքը կդառնա անսպասելի և հիասքանչ նվեր: Սրանք գուցե լավ օրեր են սիրելու այն ամենը, ինչ մինչ օրս թվում էր բնականոն մի բան՝ ծովում լողալը, արևածագը, արևամուտը, կենացներն ու ժպիտները: Եթե իհարկե մարդը հաղթի նաև այս՝ պատմության 10-րդ պանդեմիան: