Լրահոս
Առողջապահական
22:17
20.02.20
114

Կորոնավիրուս. Հայ-իրանական սահմանի հսկողությունն ուժեղացվել է

Մեղրիի անցակետում ուժեղացվել է հայ-իրանական սահմանի հսկողությունը: Հարևան պետությունում կորոնավիրուսով վարակման 5 դեպք է գրանցվել: Վարակակիրներից երկուսը մահացել են: Երեքը հիվանդանոցում են: Հայաստանի առողջապահության նախարարությունը կապի մեջ է Թեհրանում մեր դեսպանատան ու Իրանի առողջապահության նախարարության հետ: