Լրահոս
Առողջապահական
00:33
02.03.20
92

Կորոնավիրուս. Հարձակում՝ աշխարհի վրա

Խոսակցություններ կային, որ մարտի 1-ի երթը անպայման պետք է չեղարկել, քանի որ այդպիսի բազմամարդ հավաք անելը ռիսկային է, երբ երկրում կորոնավիրուսի իրական վտանգ կա: Մեր երկիրը այս շաբաթ փաստացի դարձավ 4 կողմից վիրուսով շրջափակված կղզի, որտեղ ինչ-որ հրաշքով դեռ վարակը չի ընկել: Ոչ թե որովհետև մեր 2 բաց սահմաններում ու օդանավակայաններում շատ ուժեղ հսկողություն է, այլ որովհետև,, ուղղակի բախտներս է բերել:

Դե, համենայն դեպս, իշխանությունը խոստանում է անկեղծ լինել ու չթաքցնել կորոնավիրուսի դեպքերը: Որքան էլ առաջիկա ամսում օդ ու ջրի պես պետք են լինելու երթերը, հավաքները, հրապարակներում հավաքված մարդիկ: Օրինակ Իտալիայում, որտեղ մոտ 700 վարակված կա, Չինաստանից հայրենիք վերադարձածներին պահում են այսպիսի կառույցներում, ամենաքիչը 2 շաբաթ, անգամ եթե ոչ մի ախտանշան չկա: Մեզ մոտ,, լավագույն դեպքում ջերմությունն են չափում:

Եթե ջերմություն չկա, հանգիստ ուղարկում են տուն: Իտալիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Իրանում,,, աշխարհի ավելի քան 50 երկրում, որտեղ հասել է վիրուսը, հասարակական կյանքը ուղղակի կաթվածահար է եղել: Լռել են կառնավալների, համերգների ձայները, անգամ պատարագների ոչ ոք չի գնում: Վիրուսի պատճառով հնարավոր է նույնիսկ Օլիմպիական խաղերը հետաձգվեն: Լիլիթ Գասպարյանն իր մեծ ռեպորտաժի առաջին մասում պատմելու է, թե ինչպես վիրուսը հեռավոր Չինաստանից անցավ 6 հազար կիլոմետր ու հասավ մեր սահմաններին: