Լրահոս
Աշխարհ
22:07
08.02.20
92

Կորոնավիրուս. Բժշկական դիմակներն սպառվում են

Աշխարհը սարսափի մեջ պահող կորոնովիրուսի պատճառով սպառվել են բժշկական դիմակների համաշխարհային պաշարները: Այդ մասին հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Համաճարակի ֆոնին դիմակների պահանջարկն ավելացել է հարյուր անգամ, ինչի հետևանքով դրանց գինը քսան անգամ բարձրացել է: Իսկ վիրուսը չի նահանջում: Աշխարհում զոհերի թիվը հասել է 724-ի: Վարակակիրները՝ մոտ 35.000-ն են: