Լրահոս
Միջազգային
19:41
17.12.25
185

Կրքերը թեժանում են Հարավային Կովկասում. Ադրբեջանն ու Թուրքիան մեկ բանակ են դառնում, իսկ Հայաստա՞նը

Բաքվի ու Անկարայի՝ ռազմական փոխօգնության մասին հուշագրի վավերացման ֆոնին՝ տարածաշրջանում հնարավոր թեժացումներ են կանխատեսում շատ վերլուծաբաններ: Անկարան ու Բաքուն վերահաստատում են, որ պատրաստ են ռազմական օգնություն տալ մեկը մյուսին որևէ մեկի դեմ հարձակման դեպքում: Հարավային Կովկասում արդեն հաստատված խաղաղության մասին հայտարարությունների ֆոնին՝ բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականի հրապարակած հոդվածում 2026 թվականին որպես հավանական սրվող հակամարտություն է ներկայացվել նաև հայ-ադրբեջանականը: