Լրահոս
Հասարակական
10:46
21.09.22
217

Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում

Img default alt hy

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գավառ վարչական շրջանի Գանձակ բնակավայրում բնակիչը ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկությունները ստանալով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ) մեկնում են նշված բնակավայր, որտեղ Հ. Աբրահամյան փողոցում նկատում են ենթադրյալ կրակոցներ արձակող քաղաքացուն և փորձում են  նրան վնասազերծել, սակայն վերջինս իր ձեռքին եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակում դեպի օդ, ապա դիմում փախուստի։ 

Արդեն տեղույմ քաղաքացու հետ բացատրական աշխատանքներ տարվել, սակայն այդ տղամարդը դարձյալ հրաժարվում է կատարել ոստիկանների օրինական պահանջները, այն է՝ ցած դնել զենքը և ինքնակամ հանձնվել։  

Տևական ժամանակ արդյունք չտալով՝ այդ քաղաքացին առանձնատան պարսպի վրայով դիմում է փախուստի, սակայն հնարավոր է լինում նրան վնասազերծել, ապա տեղափոխել ոստիկանության Գավառի բաժին։ 

Տեղում դեպքի վայրի զննությամբ Գանձակ բնակավայրի Հ. Աբրահամյան և Հ. Պարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող մթերային խանութի դիմացի հատվածից հայտնաբերվել է թվով 3 հատ, Հ. Պարոնյան փողոցի սկզբնամասից՝ 4 հատ, իսկ Հ. Պարոնյան 6 հասցեում գտնվող առանձնատան բակից՝ 1 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի կրակված պարկուճներ։ Իսկ առանձնատան բակում հայտնաբերվել է 1 հատ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ՝ իր պահունակով, 1 հատ «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ 1 պահունակով, 670-ից ավելի «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ, 100 հատ «ՏՈԶ» տեսակի որսորդական հրացանի փամփուշտներ, 220-ից ավելի ինքնաձիգի տարբեր տեսակի փամփուշտներ, 100 հատ «Պարաբելում» տեսակի ատրճանակի փամփուշտներ, 8 հատ «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ և  պարկուճներ։