Լրահոս
Իրավական
13:20
24.06.22
117

Կինը դանակահարել է ամուսնուն՝ բուքմեյքերական ընկերության կողմից ստացած հաղորդագրության համար

Img default alt hy

Տ. Մ.-ն 2022 թվականի ապրիլի 1-ին տանը նկատել է, որ ամուսնու բջջային հեռախոսին «Տոտոգեյմինգ» բուքմեյքերական կայքից կարճ հաղորդագրություն է եկել, որից հետո սկսել է վիճաբանել վերջինիս հետ՝ առցանց եղանակով խաղամոլությամբ զբաղվելու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը:

Ամուսնուն մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ Տ. Մ.-ն խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին:

Հարվածների արդյունքում տղամարդը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում՝ ուղեկցված ձախ թոքի վնասմամբ, ձախակողմյան հեմոպնևմոթարաքսի ձևով:

Գործը դատարան է ստացվել 2022 թվականի հունիսի 15-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին:

Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: