Լրահոս
Քաղաքական
20:56
17.12.25
187

Կատաղի պայքար է սկսվել ՔՊ-ի ներսում. քաղաքական կյանքի և մահվան քասթինգ՝ ընտրություններից առաջ

Նախընտրական խզումներ են սկսվել «Քաղաքացիական պայմանագրում»: Չնայած դեռ պաշտոնապես չեն հաստատվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին լուրերը, մամուլում տեղեկություններ կան, որ իշխող թիմը նրան չի ներել, որ 7 վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագը ոչ թե Շիրակի, այլ Արմավիրի թեմի հոգևորականն է մատուցել: ՔՊ-ական Հայկ Սագսյանն էլ չի ներում իր թիմակիցներին՝ իրենց նախընտրական ցուցակից դուրս թողնելու համար, պատրաստվում է բողոքարկել հանուն իր գաղափարակից Նիկոլ Փաշինյանի: