Լրահոս
Հասարակական
22:24
16.02.20
95

Կանգնած գազելներ

Հուսահատության գազելներն ու մահվան վերելակները մեր կյանքից ընդմիշտ հանելու խոստումներով մայրաքաղաքի իշխանության գլուխ դարձած Հայկ Մարությանի հայտարարած տրանսպորտային նոր ցանցի նախագիծը պատրաստ է արդեն մոտ կես տարի: Անցած տարվա հուլիսին քաղաքապետը վստահեցնում էր, որ առնվազն 2 տարուց Երևանը կունենա կարգին Երևանցուն արժանի տրանսպորտ:

Որպեսզի Բրիտանական խորհրդատվական ընկերությունը մշակի ցանցը, քաղաքային բյուջեից 850 հազար դոլար էին հանել: Մարությանն էլ հայտարարել էր, որ նոր ցանցի համար հնարավոր է լրացուցիչ վճարենք: 2013-ին ուղեվարձը 150 դրամ դարձնելու՝ իշխանության որոշման ամենաակտիվ ըննդիմախոսներից մեկը քաղաքապետ դառնալուց հետո մի քիչ այլ կերպ է մտածում լավ որակի համար գրպանից փող հանել պետք է, հատկապես, որ արդեն ապրում ենք նոր Հայաստանում, նույնն է՝ թե լավ ենք ապրում:

Բայց ինչպես գիտեք, բոլոր խոստումներն ու նախաձեռնությունները դեռ միայն թղթի վրա են: Ավելին տրանսպորտային հուսահատությունը ամեն շաբաթ ավելի է խորանում: Այս շաբաթվա առաջին աշխատանքային օրը Երևանի 11 երթուղի սպասարկող տասնյակ երթուղայինների վարորդներ գործադուլ հայտարարեցին: Առանց այդ էլ համարյա փող չէին տանում տուն, նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո էլ գործատուն ստիպված 1500 դրամով ավելացրել է այսպես կոչված գծի փողը օրական պլանը։