Լրահոս
Միջազգային
18:40
21.09.22
150

Կանայք այրում են գլխաշորերը. մասսայական ցույցեր՝ Իրանում

Իրանում կանայք ցուցադրաբար այրում են գլխաշորերը, կտրում մազերը: Այսպես նրանք բողոքի իրենց ձայնն են բարձրացնում գլխաշորերի դեմ, պահանջում, որ պետությունը ազատի իրենց՝ դրանք կրելու պարտավորությունից: 

Իսլամական Հանրապետությունում մասսայական ցույցերի նոր ալիք է բարձրացել սեպտեմբերի 13-ին 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո: Նրան բերման էին ենթարկել հիջաբը ոչ ճիշտ կրելու պատճառով: Կալանավայրում Ամինին սրտի կաթված էր ստացել, ընկել կոմայի մեջ ու երեք օր հետո մահացել: