Լրահոս
Միջազգային
21:00
13.12.25
194

Կամբոջան փակել է Թաիլանդի հետ սահմանի բոլոր անցակետերը

Img default alt hy

Թաիլանդի հետ հակամարտության հերթական սրացմամբ պայմանավորված՝ Կամբոջան փակել է այդ երկրի հետ սահմանի բոլոր անցակետերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Agence France-Presse լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կամբոջայի ներքին գործերի նախարարությանը։

«Կամբոջան դադարեցրել է Թաիլանդի հետ սահմանի բոլոր անցակետերի աշխատանքը»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

Թաիլանդական «Կհաոսոթ» թերթը դեկտեմբերի 13-ին տեղեկացրել է, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են կամբոջական կողմում գտնվող թիրախներին՝ ոչնչացնելով կամուրջը և սահմանի երկայնքով գտնվող այլ կառույցներ։

Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային գոտիներում մարտերը սրվել են նախորդ շաբաթվա վերջին։ Կողմերը հանդես են եկել հրադադարի խախտման վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներով։

Վերջին տվյալներով՝ սահմանային բախումների ժամանակ զոհվել է թաիլանդցի 3 քաղաքացիական անձ և 9 զինծառայող, վիրավորվել է ավելի քան 120 մարդ։ Կամբոջայի իշխանությունները հայտնել են 11 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ մեկ մանկահասակ երեխայի մահվան և 74 վիրավորների մասին։ Մարտական ​​գործողությունների պատճառով Թաիլանդի սահմանամերձ նահանգներից տարհանվել է մոտավորապես 400, իսկ Կամբոջայի՝ ավելի քան 300 հազար խաղաղ բնակիչ։