Լրահոս
Աշխարհ
16:03
20.06.22
96

Իտալիայում հրապարակել են 20 առավել թանկացած սննդամթերքների ցուցակը

Img default alt hy

Սպառողների ազգային միությունը (Unc) հրապարակել Է այն 20 սննդամթերքների վարկանիշը, որոնց գինն Իտալիայում առավելագույն չափով աճել Է ընթացիկ տարվա մայիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնում են բոլոր բուսական յուղերը, բացառությամբ ձիթայուղի, որոնք տարեկան հաշվարկով թանկացել են միանգամից ավելի քան 70 տոկոսով: Փորձագետներն այդ ռեկորդային արդյունքը միանշանակ կապում են բուսայուղի ու, նախևառաջ, Ուկրաինայից արևածաղկի ձեթի ներմուծման դադարեցման հետ: Վարկանիշի երկրորդ տեղում գտնվում Է կարագը, որի գինը 2021 թվականի մայիսի համեմատությամբ աճել Է 23,3 տոկոսով, երրորդ տեղն զբաղեցրել Է տանձը, որը թանկացել Է 22,9 տոկոսով: Ավելի քան մեկ հինգերորդով թանկացած սննդամթերքների խմբի մեջ մտնում են այնպիսի կարևոր ապրանքներ, ինչպիսիք են լոլիկը (20,6 տոկոս) և մակարոնեղենը (20,5 տոկոս):

Հիմնական պարենամթերքի ևս մեկ դյուժին թանկացել Է ավելի քան 10 տոկոսով: Դրանց թվում են՝ ալյուրը (18,7 տոկոս), ընտանի թռչունը (13,8 տոկոս), մարգարինը (12,8 տոկոս), ձուն (12,3 տոկոս): Անցած տարվա ընթացքում Ապենիններում 11 տոկոսով աճել Է պաղպաղակի գինը, բրնձինը և հացինը թանկացել Է գրեթե 10 տոկոսով, նարնջինը՝ 9 տոկոսով: