Լրահոս
Աշխարհ
14:41
20.06.22
112

Իսրայելում ապրիլից ի վեր առաջին անգամ քովիդի 10 հազարից ավելի դեպք են հայտնաբերել մեկ օրում

Img default alt hy

Հունիսի 19-ին Իսրայելում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 10 հազարից ավելի նոր դեպք, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Կիրակի օրը երկրում արվել Է 26․192 պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ, դրական արդյունք Է հայտնաբերվել 10․202 մարդու մոտ: Վերջին անգամ Իսրայելում մեկ օրում 10 հազարից ավելի նոր դեպք Է արձանագրվել ապրիլի 4-ին, այդ ժամանակվանից ի վեր վարակի տարածումն անշեղորեն նվազել Է, վկայում Է առողջապահության նախարարության վիճակագրությունը։