Լրահոս
Հասարակական
20:00
22.06.25
244

Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է  «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ անակնկալ հրդեհ է բռնկվել, ինչից հետո վնասվել է նաև նրա հետևով ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Հրշեջները մարել են կրակը, սակայն «Jeep Cherokee»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։