Լրահոս
Միջազգային
22:20
20.09.22
92

Իրանը «մղձավանջ» է խոստանում տարածաշրջանի քարտեզը փոխողին. կոշտ մեսիջներ՝ Բաքու և Անկարա

Իրանի մեջլիսը վաղը արտահերթ նիստ է գումարելու, որպեսզի քննարկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Այս ընթացքում Իրան-Ադրբեջան սահմանին շարունակում է 100 տոկոս մարտական պատրաստության աստիճանի մնալ իրանական զորքը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է իմանա, եթե Իրանի պետական այրերը մինչև հիմա բավարարվել են հայ-իրանական սահմանի վերաբերյալ զգուշացումներով, դա չի նշանակում, որ չեն կարող ռազմական ուժ կիրառել: