Լրահոս
Տարածաշրջան
22:52
25.06.25
201

Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից և դադարեցնում է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության դադարեցման մասին օրինագիծ է ընդունել Իրանի խորհրդարանը: Թեհրանը կարգելի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքն իր երկիր, քանի դեռ իր միջուկային օբյեկտների անվտանգության երաշխիքներ չի ստացել: Իսրայելի հետ 12-օրյա օդային պատերազմից հետո Թեհրանը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել իր միջուկային ծրագրից՝ չնայած Իսրայելն ու ԱՄՆ-ն վստահ են, որ ամբողջությամբ խափանվել է այդ ծրագիրը: