Լրահոս
Հասարակական
16:00
22.09.22
100

Իրանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Չորեքշաբթի գիշերը երկրաշարժ է եղել: 7 բալ ուժգնությամբ ցնցումը գրանցվել է հարևան Իրանի Խոյ քաղաքից 19 կիլոմետր հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում 4-ից 5 բալ, Արարատ քաղաքում 2-ից 3 բալ, Երևանում և Բյուրեղավան քաղաքներում 2 բալ ուժգնությամբ։