Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:00
25.09.22
379

Իրանի նախագահը հայտարարել է երկրում ընթացող բողոքի ցույցերին կոշտ արձագանքելու մասին

Img default alt hy

Իրանը պետք է կոշտ արձագանքի բողոքի ցույցերին, որոնք տեղի են ունենում երկրում Մահսա Ամինիի մահից հետո, ով ձերբակալվել էր ոստիկանության կողմից։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին։

Գործակալությունը նշում է, որ երկրում տեղի են ունենում վերջին տարիների ամենամեծ բողոքի ցույցերը։ Ինչպես հայտնի է դարձել, Իրանի ղեկավարը մատնանշել է բողոքը հասարակական կարգի ու անվտանգության խախտումից տարբերելու անհրաժեշտությունը։ Նա երկրում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է ապստամբություն։ Այդ կապակցությամբ նա խոստացել է «գործ ունենալ նրանց հետ, ովքեր խաթարում են երկրի անվտանգությանն ու հանգստությանը»։

Տեղական հեռուստաընկերության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 41 մարդ։ Նշվում է, որ Իրանի նահանգների մեծ մասում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։