Լրահոս
Հասարակական
10:25
16.12.25
328

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 16-ին հնարավոր են թույլ տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտում ձնախառն անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի դեկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        16.0°C (1981թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա            - 20.2°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան        -0.8°C