Լրահոս
Հասարակական
20:52
20.09.22
152

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-23-ի կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +30 +32 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +22 +26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +23 +25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16 +18, ցերեկը՝ +27 +29,

Սևանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20 +24,

Լոռիում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +24 +27,

Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27 +30,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +28 +31,

Արարատում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +31 +33,

Արմավիրում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +31 +33,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +22 +25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +32 +34,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +31 +35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +29 +31,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +30 +35։