Լրահոս
Իրավական
21:09
25.06.25
191

Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք են առաջադրել

Img default alt hy

«Սրբազան պայքար» շարժումը հայտնել է՝ այսօր ձերբակալված Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել։

«Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով»,- նշված է շարժման տելեգրամյան ալիքում։