Լրահոս
Հասարակական
19:17
17.12.25
147

Հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը

Img default alt hy

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Արգելվելու է`

. պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի,

. պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու և խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը:

Այլընտրանք՝

. թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակներ,

. թղթից և փայտանյութից պատրաստված սպասք,

. թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաներ: