Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:58
24.06.22
143

Հունգարիան կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Img default alt hy

Եվրամիությունը պետք է դադարեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը և բանակցություններ սկսի Մոսկվայի հետ՝ «Reuters»-ին ասել է Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանը։

«Հիմա մենք կանգնած ենք այն փաստի առաջ, որ ինչքան շատ պատժամիջոցներ ենք ընդունում, այնքան ավելի վատ վիճակում ենք հայտնվում: Ռուսների համար նույնպես վատ է, բայց նրանք գոյատևում են և ավելին՝ շարունակում են ռազմական գործողություններն Ուկրաինայում»,- ասել է նա:

Օրբանի խոսքով՝ Եվրոպան «ի վերջո տնտեսական խնդիրների պատճառով այս պատերազմում կհայտնվի պարտվողների կողքին»։

«Մենք պետք է դադարեցնենք պատժամիջոցների գործընթացը: Չորս ամսվա ընթացքում որոշակի ձեռքբերումներ ունենք, բայց եթե այսպես շարունակվի, ռացիոնալ մտածողությամբ, այն լավ չի ավարտվի Եվրոպայի համար: Մենք պետք է ինչ-որ բան մտածենք՝ բանակցություններ, հրադադար, խաղաղություն: Դիվանագիտություն, սա է մեր դիրքորոշումը»,- ասել է Օրբանը: