Լրահոս
Քաղաքական
17:30
21.09.22
163

Հունաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ

Img default alt hy

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ:

«Հունաստանն իր ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն է հղում Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության տոնի առթիվ:

Այս տարի մենք նաև ուրախ ենք նշելու Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հունաստանի ԱԳ նախարարությունը: