Լրահոս
Աշխարհ
17:26
20.06.22
164

Հնդկաստանում ջրհեղեղներից տուժել են միլիոնավոր մարդիկ

Img default alt hy

Հնդկաստանի հյուսիս-արևելքում սաստիկ ջրհեղեղից տուժածների թիվը գերազանցել է 4 միլիոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հնդկաստանի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ ջրհեղեղից տուժել է առնվազն 4.228.100 քաղաքացի: Նահանգների շրջանային վարչակազմը հայտնում է, որ զոհվել է 71 մարդ։

Գործակալությունը տեղեկացնում  է, որ անցած շաբաթ Հնդկաստանի հյուսիս-արևելքում ուժեղ մուսոնային տեղումներ են եղել։ Արդյունքում՝ Բրահմապուտրա գետը և վտակները դուրս են եկել ափերից։

Ջրհեղեղի պատճառով ջրի տակ է մնացել ավելի քան 5 հազար գյուղ, վնասվել է 107370 հա մշակովի հողատարածք։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ Հնդկաստանի այս շրջաններում անձրևները կդադարեն երկու օրից ոչ շուտ։