Լրահոս
Քաղաքական
22:20
23.06.22
221

ՀՀ-ում «աննախադեպ» աշխատատեղերը հայերը չեն ստեղծել. տնտեսագետները հակադարձում են Փաշինյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը տնտեսական նոր հրաշքների մասին է պատմել: Նրա խոսքով՝ մեկ ամսում Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել: Այդ ինչպե՞ս, եթե, ըստ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքի, այս տարվա ապրիլին Հայաստանում գործազրկության մակարդակը 13,2% է` ամենաբարձրը գործընկեր-երկրների շարքում։

Տնտեսագետները ենթադրում են, որ Փաշինյանը գրանցված վճարովի աշխատատեղեր է համարում նաև մեր երկրում ժամանակավոր բնակություն հաստատած արտասահմանցիների բիզնեսները, որոնցում հիմնականում ոչ թե հայերը, այլ հենց դրսից եկած աշխատուժն է գործ գտնում: