Լրահոս
Հասարակական
18:15
22.09.22
180

ՀՀ ոստիկանապետի հրաժարականն է պահանջում 30 հասարակական կազմակերպություն

Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ուժ կիրառելու, նրանց քարշ տալով բերման ենթարկելու համար 30 հասարակական կազմակերպություն պահանջում է Հայաստանի ոստիկանապետի հրաժարականը:

«Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնից ազատի Վահե Ղազարյանին:

Հակառակ դեպքում, զոհվածների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների ամբողջ պատասխանատվությունը անձամբ վարչապետ Փաշինյանի վրա է»,- ասված է ՀԿ-ների տարածած համատեղ հայտարարությունում: