Լրահոս
Հասարակական
11:55
22.06.22
380

Մերուժան Տեր-Գուլանյանի որդին ահազանգել է՝ կնոջ դրամապանակը՝ 1000 դոլար գումարով, գողացել են

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

Ինպչես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 19-ին՝ ժամը 22։00-ին, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Տեր-Գուլանյանից, ով հայտնել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում իր կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը։ 

Դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Դ . Տեր-Գուլանյանը հայտնել է, որ գողացված դրամապանակի մեջ եղել են կարևոր փաստաթղթեր, 1000 ԱՄՆ դոլար և դրամ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Տեր-Գուլանյանը սիրված մտավորական, գրող-հրապարակախոս, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանի որդին է։