Լրահոս
Հայաստան
23:00
23.06.22
111

Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով

Img default alt hy

Այսօր երեկոյան Հայաստանում հեռուստաալիքների հեռարձակման խափանում էր տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ այն տեղի էր ունեցել հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով:

Հոսանքազրկվել էր ամբողջ հանրային մուլտիպլեքսը և այն ռադիոընկերությունները, որոնց ալեհավաքները գտնվում  են հեռուստաաշտարակում:

Այս պահին հեռարձակումը վերականգնվել է: