Լրահոս
Իրավական
19:24
25.06.25
202

Հայտնի են 14 ձերբակալվածներից 12-ի անունները

Img default alt hy

Հայտնի են այսօր ձերբակալված 14 քաղաքացիներից 12–ի անունները։ Նրանք են՝ Բագրատ սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, «Սրբազան շարժման» անդամ Մովսես Շարբաթյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ Սրբազանի բնակավայրում, ապա ձերբակալել նրան։

Բացի այդ, ՀՅԴ-ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Ինչպես նաև խուզարկել են «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը ևս ձերբակալել են։