Լրահոս
Քաղաքական
14:59
23.09.22
106

Հայաստանի վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նյու Յորքում Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ է հանդիպել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի վարչապետը կարևորել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական գործողությունների դատապարտումը: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Փաշինյանին ասել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածով ու կարծում է՝ միջազգային գործընկերների աջակցությամբ պետք է լուծվեն տարածաշրջանային խնդիրները: