Լրահոս
Արցախ
22:56
22.02.20
68

Հայաստան-Արցախ. Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

Այսօր Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է գումարվել արդեն երրորդը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Կարող ենք ենթադրել, որ քննարկվել է նաև բանակում ոչ պատերազմական իրավիճակում մահերի ցավալի վիճակագրությունը: Ինչպես գիտեք, այս տարվա հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում խաղաղ պայմաններում 13 զինծառայող է մահացել: