Լրահոս
Քաղաքական
16:16
24.06.22
120

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մտահոգված է Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու ԱՄՆ որոշումից

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ:

«Չնայած Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային՝ նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար»,- կարդում ենք հանձնախմբի տարածած հաղորդագրությունում: