Լրահոս
Միջազգային
14:17
24.09.22
154

Հասանովը հրահանգել է «անհապաղ ու վճռական կերպով ճնշել ցանկացած սադրանք»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է բանակի ղեկավար կազմի հետ, քննարկել օպերատիվ իրադրությունը Քարվաճառի և Լաչինի ուղղությամբ, նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի «ժամանակավոր տեղակայման տարածքներում»:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք», որ, նրա բառերով, կարող է իրականացնել Հայաստանի զինուժը: