Լրահոս
Հասարակական
22:12
17.02.20
64

Հանրաքվեի քարոզարշավն սկսվեց

Այսօրվանից մեկնարկում է Սահմանադրական մեկ հոդված փոխելու հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը: Այո-ի շտաբը, ինչպես գիտեք, արդեն ձևավորված է, այն ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը, որը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում իր դատվածության փաստը թաքցնելու պատճառով: Նա համոզված էր, որ բարձրացած աղմուկի նպատակը ժողովրդի ուշադրությունը շեղելն է հանրաքվեից: Բայց հանրաքվեի թեմայից շեղվել հնարավոր չէ, հատկապես, որ վարչապետն արդեն հայտարարել է «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ: