Լրահոս
Հասարակական
22:05
18.02.20
73

Հանրաքվե. «այո» ասողները կշրջեն ամբողջ Հայաստանում

Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխությանը Այո ասելու համար քարոզչական թիմերը պատրաստվում են ամբողջ Հանրապետությունով քարոզարշավ անել, համոզել քաղաքացիներին կողմ քվեարկել: Ակտիվ քարոզչությունը կսկսեն փետրվարի վերջին: Մինչև այդ աշխատանքային ժամին Նիկոլ Փաշինյանն է քարոզչությամբ զբաղվել: Ահա այս լուսանկարն է հրապարակել ֆեյսբուքի իր էջում: «Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը»,- լուսանկարներին կից գրել է վարչապետը: Սահմանադրության մեկ հոդված փոխելու հանրանքվեի Այո-ի շտաբը քարոզչության 47 օրերի ընթացքում պլանավորել է մարդաշատ հանրահավաքներ կազմակերպել, հանդիպումներ փոքր համայնքներում: