Լրահոս
Քաղաքական
17:35
24.06.22
134

Հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ

Img default alt hy

ԶՈՒ հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության N զորամասի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ:

Ստորաբաժանումները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու բերել մարտական վիճակի։ 

Ուսումնամարտական առաջադրանքների կատարման ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, նշանակետերի արտապատկերման, բաշխման մասնագիտական հմտությունները և թիրախների պայմանական խոցման կարողությունները: