Լրահոս
Հասարակական
22:22
16.02.20
67

Գյուղի եւ սահմանադրության առաջին հանդիպումը

Հունարեն դեմոս և լատիներեն populous։ Երկուսն էլ թարգմանաբար նշանակում է ժողովուրդ։ Ժողովրդավարությունն ու պոպուլիզմը իրարից բաժանում է մի շատ բարակ թել: Եթե նկատել եք, որ բարդ իրավական հասկացությունները ձեզ ներկայացնում են պարզեցված, ապա գործ ունեք պոպուլիզմի հետ: Մի օրինակ բերեմ Ձեզ չեն ասում, որ հանրաքվե է լինելու Սահմանադրական դատարանի 7 անդամից ազատվելու համար՝ փոխելով մայր օրենքի միայն մեկ դրույթ, փոխարենը ասում են, որ պետք է գնալ ընտրատեղամաս և այո-ի կողքին ծիտիկ նկարել հանուն ապագայի, ազատության ու հեղափոխության: Սա օրինակ էր, բոլոր համընկնումները պատահական են: Պոպուլիստների սիրելի պնդումներից մեկն էլ այն է, որ գոյություն ունի ժողովրդի հստակ և միասնական կամք։ Դե իհարկե՝ անկախ կրթական մակարդակից, տարիքից, սեռից: