Լրահոս
Իրավական
11:18
24.06.25
116

Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Img default alt hy

Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, լսվել էին կրակոցի ձայներ:

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հանրապետությունում գործող բժշկական հաստատություններից պարզել են, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց, սակայն մեկ այլ օպերատիվ տեղեկությամբ էլ՝ վիրավորները բուժումներ են ստանում տնային պայմաններում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ ծեծկռտուքն ու կրակոցները տեղի են ունեցել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդու և որպես «Շեկո» հայտնի անձի որդու միջև: