Լրահոս
Իրավական
11:26
26.06.25
289

Գործարար Տիգրան Գալստյանը կալանավորվեց

Img default alt hy

Գործարար Տիգրան Գալստյանը  կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով:

Քիչ անց դատարանը կհրապարակի նաև Հրայր սարկավագի խափանման միջոցի հարցով որոշումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝ իրավապահները նախօրեին մի շարք խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: