Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:29
26.09.22
84

Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են տեղափոխել ծանր տեխնիկան սահմանից

Img default alt hy

Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են տեղափոխել ծանր տեխնիկան երկու պետությունների սահմանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողներին ասել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ սեպտեմբերի 25-ին Ղրղզստանը և Տաջիկստանը ստորագրել են արձանագրություն հակամարտության դադարեցման և երկու երկրների սահմանին իրադրության կարգավորման շուրջ:

«Այդ արձանագրության կարևորագույն կետերից մեկը ծանր տեխնիկայի հեռացումն Է սահմանից: Սահմանապահ ծառայության տնօրինության ներքո կթողնենք միայն այն սպառազինությունները, որոնցով կարելի Է պահպանել պետական սահմանները, այլ ոչ թե կռվել: Այսինքն՝ մենք տանկերը, հրանոթները, ամեն ինչ պետք Է հեռացնենք»,-հայտարարել Է Պետական կոմիտեի նախագահը:

Տաշիևի խոսքով՝ ղրղզական կողմը մտադիր Է կայունորեն հետևել արձանագրության բոլոր կետերին և հույս ունի, որ Տաջիկստանը ևս այդպես կգործի: Ծավալուն մարտական բախումները Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սկսվել են սեպտեմբերի 16-ի առավոտյան: Կողմերը միմյանց մեղադրել են գնդակոծությունների մեջ:

Կատաղի մարտերը երկու երկրների միջև տևել են ամբողջ օրը՝ սահմանի գրեթե ամբողջ պարագծով:

Հաջողվել Է հրադադարի հասնել միայն գիշերվա դեմ: Սեպտեմբերի 17-ի առավոտյան բախումները պարբերաբար վերսկսվել են: Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ: Փոխհրաձգությունները դադարել են միայն երեկոյան կողմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: