Լրահոս
Միջազգային
21:20
24.09.22
435

Ֆրանսիայում Boeing 737-ը վայրէջք է կատարել լճի մեջ (լուսանկարներ, տեսանյութ)

Img default alt hy

Tert.am-ը գրել է.

West Atlantic ավիաընկերության ինքնաթիռը, դուրս գալով փարիզյան «Շառլ դը Գոլ» օդանավակայանից, չի կարողացել վայրէջք կատարել Ֆրանսիայի հարավում գտնվող Պոնպելյե քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա:

Ինչպես գրում է Daily Mail-ը, բեռնատար օդանավը, չկարողանալով վայրէջք կատարել թռիչքուղու վրա, առաջամասով հայտնվել է լճի մեջ: Արդյունքում Պոնպելյեի օդանավակայանն առայժմ փակ է:

Փրկարարները անհաջող վայրէջք կատարած Boeing 737-ից երեք մարդու են դուրս բերել. նրանք չեն տուժել:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: