Լրահոս
Հասարակական
21:23
22.06.22
294

Ford Transit-ը Տիգրանաշենի ոլորաններում կողաշրջվել է. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80–րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին գնությունն են ցուցաբերել:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: