Լրահոս
Աշխարհ
23:59
20.06.22
148

Ֆինլանդիան հունիսի 30-ից կբացի սահմանները ռուս զբոսաշրջիկների համար

Img default alt hy

Ֆինլանդիան հունիսի 30-ից չեղարկում է այլ պետություններից, ինչպես նաև Ռուսաստանից երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին այսօր հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը:

«Այսուհետ երրորդ երկրներից զբոսաշրջիկները, որոնք մուտք են գործում Ֆինլանդիա, այլևս պարտավոր չեն լինի COVID-19-ի դեմ պատվաստման թեստի հավաստագիր ներկայացել և սահմանն անցնելիս թեստ հանձնել»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության տեքստում:

Տեքստում նշվում է, որ Ֆինլանդիայի սահմանային ծառայությունը, համագործակցելով ազգային և միջազգային գործընկերների հետ, կշարունակի հետևել սահմանների անվտանգությանը: