Լրահոս
Միջազգային
18:40
22.09.22
119

Ֆինլանդիան արգելանք Է դրել Ռուսաստանի գործարարների ակտիվների վրա

Img default alt hy

Ռուսաստանցիներ Արկադի Վոլոժին, Բորիս և Արկադի Ռոտենբերգներին պատկանող ակտիվների վրա արգելանք Է դրվել Ֆինլանդիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հաղորդում Է երկրի Helsingin sanomat խոշորագույն թերթը:

Թվարկված բոլոր գործարարներին Եվրամիության պատժամիջոցների ցուցակում են մտցրել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության պատճառով: «Իշխանությունը նոր որոշումներ Է ընդունել օգոստոսին և սեպտեմբերի սկզբին: Որոշումները վերաբերում են Արկադի Վոլոժին, Բորիս և Արկադի Ռոտենբերգներին, որոնք գտնվում են ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Արգելանքը նշանակում Է, որ ունեցվածքը չի կարող գրավ դրվել կամ վաճառվել առանց դատական պրիստավի թույլտվության, ճշտում Է հրատարակությունը:

Պրիստավները Ֆինլանդիայում արգելանք են դրել «Յանդեքս»-ի  ակտիվների վրա, ճշտում Է հրատարակությունը: «Յանդեքս»-ը Yango տաքսիներն Է կառավարում Ֆինլանդիայում և տվյալների մշակման կենտրոն ունի Մյանտսյալյա քաղաքում: Գարնանը Yandex Oy ֆիննական ընկերությունն անունը փոխել Է Global DC Oy, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: