Լրահոս
Քաղաքական
10:50
18.12.25
98

Հայաստանը չունի ազգային ղեկավար, փոխարենը կա քաղաքացի Ալիևի պահանջով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քանդելու հրաման․ Վարուժան Գեղամյան

Img default alt hy

Քարտեզի վրա մանուշակագույնով նշված են այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ առնվազն ավելի քան 300 քառակուսի կիլոմետր։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Եթե Հայաստանն ունենար ազգային ղեկավար, ապա նա և իր թիմը օր ու գիշեր կաշխատեին՝ ազատագրելու Հայաստանի ինքնիշխան տարածքը քաղաքացի Իլհամ Ալիևից։ Սա է իրական ազատագրումը, ոչ թե թուրք-ադրբեջանական պահանջով Հայաստանի քաղաքացիների վրա հարձակումը։

Բայց Հայաստանը չունի ազգային ղեկավար, փոխարենը կա քաղաքացի Ալիևի պահանջով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քանդելու հրաման։
 
Այսօր, վաղը ու միշտ պետք է լինել Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի կողքին։ Այդտեղով է անցնում մեր ազգային պետության պաշտպանության խրամատներից մեկը»,- գրել է նա: