Լրահոս
Հասարակական
22:20
21.09.22
156

Երկրաշարժ` Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք

Img default alt hy

Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք

Սեպտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 21:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․50⁰ և արևելյան երկայնության 45․18⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում՝ 4-5 բալ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2-3 բալ, Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։